ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ մասնակցել դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, որի համար անհրաժեշտ է մասնագիտական հավաստագիր: Ի՞նչ է հարկավոր հավաստագիր ստանալու համար, ի՞նչ քննություններ պետք է հանձնեմ, ո՞ւր պետք է դիմեմ: Ուզում եմ մանրամասն ծանոթանալ հավաստագիր ստանալու կարգին:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Վերապատրաստումների մասին հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:
Վերապատրաստման բովանդակությունը կազմում են կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները եւ գործնական կարողությունները: Գրավոր փուլի հարցաշարը հրապարակվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջում եւ «Կրթություն» շաբաթաթերթում:
Տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է`
1. սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը,
3. դպրոցի զարգացման իր ծրագիրը:
Տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հարցաշարերի հիման վրա:
աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարեւոր է, որ պաշտոնը ստանձնելուց առաջ ստուգվում եւ գնահատվում են մարդու ստեղծագործական ունակությունները: Թեեւ սա այն ծուղակն է, որը կարող է ոչ նախընտրելի թեկնածուին մրցույթից դուրս թողնելու առիթ տալ: