Մադրիդի «Ատլետիկոյի նախկին հարձակվող Դիեգո Կոստան, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Չելսի»-ում, չի բացառում, որ երբևէ կարող է վերադառնալ անգլիական ակումբ: Միաժամանակ, ֆուտբոլիստն ընդգծել է, որ Անգլիայում խաղալը շատ հաճելի է:
«Կյանքում միշտ նման բաներ պատահում են: Նայեք, թե որտեղ է հիմա Ֆիլիպե Լուիսը: Իհարկե, ես մշտապես ամենալավն եմ ցանկանում «Ատլետիկո»-ի համար և շարունակում եմ երկրպագել նրանց», – հայտնել է Կոստան: