Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հովհաննիսյանը նշեց, որ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունները մեկ տարվա ընթացքում նախատեսվում է առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն:
«Փոփոխությամբ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կրել են նշանակված պատժի 10 տարին, ապա տարվա ընթացքում տրամադրվում է առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցություն»,- նշեց նա: