Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները հարձակում են գործել Ղանդահար քաղաքի օդանավակայանի վրա: Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, ևս 37 մարդ վիրավորվել է. փոխանցում է Reuters-ը:
Զոհվածների թվում 38 խաղաղ բնակիչ կա, 10 զինվոր և 2 ոստիկան:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է 11 զինյալ, որոնք մասնակցում էին հարձակմանը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ղանդահարի օդանավակայանում ծայրահեղական շարժման ուժայինները փոխհրաձգություն են սկսել անվտանգության ծառայության հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան