Իրեն ամրակցված հրազենից ժամկետային զինծառայող է վիրավորվել. նրան տեղափոխել են Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ ՊՆ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը վիրավորումը ստացել է կրծքավանդակի հատվածում: Նրան շտապ տեղափոխել են «Ճամբարակի» բժշկական կենտրոն: Բժիշկ Վիգեն Գրիգորյանը ArmLur.am-ին հայտնեց, որ զինծառայողի վիճակը կայուն է, նրան երեկ առաջին բուժօգնություն և վիրահատություն ցուցաբերելուց հետո, տեղափոխել են «Կենտրոնական զինվորական հոսպիտալ»: Կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողը վիրավորումը ստացել է իրեն ամրակցված հրազենից: Նա զինծառայության է անցել 5 ամիս առաջ:




Լրահոս