“ՉԻ” տեղեկություններով` ապրիլի 23-ին հանրապետությունում գրանցված ցրտահարության մասին ՀՀ գյուղնախարարությունը իմացել է, երբ Արմավիրի ու Արարատի մարզի ցրտահարված ցանքատարածքների տերերը ահազանգել են տեղեկացնելով կրած վնասների մասին: Գյուղնախարարությունը միայն ապրիլի 24-ին է սկսել հեռախոսային հաղորդագրություններ ուղարկել, թե ցրտահարություն է սպասվում և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Այդ կերպ ոլորտի պատասխանատուների փորձել են տպավորություն ստեղծել, թե իրենք աշխատում են, մտահոգվում, հաղորդագրություններ տարածում, բայց իրականում բանից անցած է եղել, և գյուղնախարարությունը ժամանակ և ֆինանսներ է ծախսել հետագայում “արդարացման” հոդ նախապատրաստելու համար: “ՉԻ”-ն փորձել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից մեկնաբանություններ ստանալ ցրտահարության հասցրած վնասների մասին, սակայն ոլորտի պատասխանատուն անփութորեն նկատել է. “Բա հիմա դրա ժամանա՞կն է”: Թերթն ավելացնում է, որ իր տեղեկություններով` գյուղացիներին հասցված վնասների չափը պարզելու նպատակով պետական հանձնաժողով ստեղծելու փոխարեն, գյուղնա-խարարությունր գործը գցել է գյուղապետների վրա` նրանց հրահանգելով հանձնաժողովներ ստեղծել: Սրանից ավելի անլուրջ մոտեցում` գյուղացիները չէին էլ կարող ակնկալել:
ՉԻ.Գյուղնախարարության ուշացած sms-ները եվ անլուրջ մոտեցումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ