Սան Բերնարդինոյում ահաբեկչության գործում 2 ռուս է ներգրավված, փոխանցում է BBC-ն: Ահաբեկիչներ 27-ամյա Թեշֆին Մալիկի և 28-ամյա Սաիդ Ֆարուկի գործում «ռուսական հետք» է հայտնաբերվել:
Պարզվել է, որ Սաիդ Ֆարուկի ազգական Էնրիկե Մարկեսը զենք է գնել ահաբեկչության համար: Վերջինս ամուսնացած է Մարիա Չերնիխի հետ, ով ներգաղթել է Ռուսաստանից: Մարիա Չերնիխի քույրն էլ ամուսնացած է Ֆարուկի եղբոր հետ:
Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ Էնրիկե Մարկեսը Սաիդի ընկերն է:
Լուսանկարում Մարիա և Տատյանա Չերնիխ քույրերն են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Մալիկն ու Ֆարուկը Սան Բերնարդինոյում սառնասրտորեն սպանեցին 14 անզեն մարդկանց և վիրավորեցին ավելի քան 2 տասնյակ մարդկանց: Նրան փորձել են թաքնվել, սակայն սպանվել են նրանց հետապնդող ոստիկանության հրաձգության ժամանակ:
Ընտանեկան զույգի տան հետախուզման ժամանակ մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել, այդ թվում՝ 12 ինքնաշեն ռումբ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան