
Արքայազն Չարլզի այցը նախապատրաստելու համար Հայաստան ժամանած Բուքինհեմյան պալատի անվտանգության աշխատակիցների հետ Հայաստան է ժամանած եղել նաև այցը կազմակերպող, “Երևան, իմ սեր” հիմնադրամի համահեղինակ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը` համատեղ “նայելու” արքայազնի անցնելիք հնարավոր երթուղին: “Նշենք, որ նա Նուրսուլթան Նազարբաևի երբեմի “կասիրի-նայողի” համարում ուներ, այժմ Արևմուտքում մեծ բիզնեսի է տիրապետում և Հայաստանում անշարժ գույք է ձեռք բերել: Երեկ մենք զանգահարեցինք վերջինիս երևանյան գրասենյակ` ճշտելու այցի հետ կապված մանրամասներ: Այնտեղից ասացին, որ` այո, Արմեն Սարգսյանն այդ հարցերով եղել է Հայաստանում, սակայն անգլիական անվտանգության աշխատողների հետ էլ մեկնել է Լոնդոն, իրենք մանրամասների չեն տիրապետում, չգիտեն էլ, թե երբ է գալու արքայազնը”,- գրել է թերթը: