Այսօր Կառավարությունը որոշում է կայացրել՝ ըստ որի պատմական ու մշակութային հուշարձան Երևանի Կապույտ մզկիթը (1766 թ) ու դրան հարակից հողատարածքը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որը տնօրինելու է Մշակույթի նախարարությունը: Հուշարձանը ներառվելու է օտարման ոչ ենթակա պատմական ու մշակութային անշարժ հուշարձանների պետական մատյանում:
Ապա հուշարձանի ու հողատարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչի՝ Հայաստանում ԻԻՀ դեսպանատան հետ ստորագրվելու է պայամանագիր՝ 99 տարով օգտագործման իրավունքի մասին: Մզկիթի շենքը օգտագործվելու է որպես մշակութային կենտրոն: