Կիմ Չեն Ընը սպառնում է ջրածնային ռումբով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում ջրածնային ռումբի առկայության մասին: Այսպիսով` նա առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ երկիրը նման հզոր զենք ունի. գրում է Gazeta.ru-ն:

Այս մասին Կորեայի ղեկավարը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ մարդու իրավունքների իրավիճակի հարցով քննարկումից մի քանի ժամ առաջ:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կարող է վերածվել միջուկային հզոր գերտերության, որը «պատրաստ է գործի դնել ատոմային և ջրածնային ռումբն իր սուվերենության և ազգային արժանապատվության պաշտպանության նպատակով»:

Նա նաև նշել է, որ «իր հզոր գերտերությանը ոչ մի թշնամի չի կարող սադրել»:

Ինչպես նշում են փորձագետները, Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջին անգամ է խոսում երկրում ջրածնային ռումբի առկայության մասին:

Հզոր զենքը, որն ունի կործանիչ ուժ, ստեղծվել է սովետական ֆիզիկոս Անդրեյ Սախարովի կողմից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս