
Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ համայնքները չունեն համապատասխան տրանսպորտի միջոց, որով կկարողանան գնալ Արմավիր քաղաք և վերադառնալ: Ա|ս մասին “Ժողովուրդ”-ը տեղեկացել է նշված համայնքների բնակիչներից: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվել է, թե այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում: “Եթե ձեզ թվում է, որ դուք շատ եք շահագրգռված, ապա չարաչար սխալվում եք: Արդեն որերորդ ամիսն է` այդ գծատերը հրաժարվում է գիծը սպասարկելուց, որովհետև շահույթ չի ստանում: Հիմա էլ ասում է, որ էլ չի շարունակելու: Մենք էլ նոր մրցույթ կհայտարարենք: Եթե որևէ մեկը կցանկանա, ապա կարող է մասնակցել մրցույթին”,- ասել է մարզպետը: “Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչու մինչ օրս չի հայտարարվել մրցույթը, նա վրդովված պատասխանել է. “Դիմեք մարզպետարանի լրատվական ծառայություն, կպատասխանենե,- ու անջատել է հեռախոսը: Ի դեպ, Ղահրամանյանը պարբերաբար այցելում է նշված համայնքներ`Արաքս գետում ձկնորսության: