Փարիզի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով BFM-ին:
83-ամյա քաղաքական գործչին հոսպիտալացրել են վատ ինքնազգացողության պատճառով: Այս մասին հայտնել է նրա դուստրը:
Ժակ Շիրակի դուստրը նշել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նշվում է նաև, որ հիվանդանոցում նա լիարժեք բուժզննություն կանցնի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան