Եղանակը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ: Առավոտյան կդիտվի առանց տեղումների եղանակ:
Կեսօրին մոտ կդիտվի ամպամածության ավելացում, առանձին շրջաններում ցերեկային ժամերին հնարավոր են կարճատև անձրևներ: Տեղումների հավանականությունը մեծ է Վայոց ձորի լեռներում և Արցախի հյուսիսային հատվածում: Արցախի հարավային կեսում տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն առանձին արևելյան շրջաններում ցերեկը 2-3աստ կնվազի, այլ շրջաններում անփոփոխ կլինի: Տաթևում սպասվում է առավելապես առանց տեղումների, արևային եղանակ:
Այսօր Երևանում օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է ամպամածության ավելացում. էական տեղումներ չեն կանխատեսվում: Հնարավոր է քամի՝ 10-12մ/վրկ:
Գիշերը սպասվում է +13+15, ցերեկը՝ +24+26, երեկոյան՝ +17+19 աստիճան տաքություն: Ռադիոակտիվությունը՝ 16 մկռ/ժամ, օդի հարաբերական խոնավությունը՝ 37 %, մթնոլորտային ճնշումը՝ 671 մմ ս.ս., գեոմագնիսական դաշտը՝ կայուն, ՈւՄ ինդեքսը՝ 4:
 




Լրահոս