Զինյալները հարձակում են գործել սիրիական Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերի վրա. փոխանցում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հալեպի արևմտյան ծայրամասերը ենթարկվել են զանգվածային հրետանակոծության: Նշվում է, որ հարձակում են գործել ծայրահեղական խմբավորումները:
Հարձակման զոհ է դարձել 30 մարդ:
Նշվում է, որ հրետանակոծությունը տևել է մոտ 48 ժամ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Հալեպը հրթիռակոծության էր ենթարկվել: Ինչպես նաև հաղորդվում էր ՌԴ դեսպանատան մոտ ավտոմեքենայի պայթեցման մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան