Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Հայ ֆուտբոլիստի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 74 տոկոսը: Երկրորդ տեղում է հայտնվել Բեռլինի «Հերտա»-ի պաշտպան Ջոն Բրուքսը, որը հավաքել է 10 տոկոս ձայն: Լավագույն եռյակը եզրափակում է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Օկսար Վենդտը՝ 8 տոկոս:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի 2 գոլային փոխանցումների օգնությամբ «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի 15-րդ տուրում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ: