ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան տասնյակ խաղաղ բնակիչների է սպանել. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի` սխալմամբ հասցված ավիահարվածների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է Ntv.ru-ն:

Նա նշել է, որ ՌԴ ՊՆ-ն ներկայացնում է բոլոր տվյալները Սիրիայում ռուսական օպերացիայի ընթացքի մասին, այն ժամանակ, երբ միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները միայն քննարկում են իրենց հաջողությունների մասին՝ թաքցնելով փաստերը: Եվ ընդ որում, նրանք քննադատում են ռուս զինծառայողների գործողությունները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ:

Այս դեպքի հետ կապված՝ ռուս զինծառայողները կոչ են անում ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիային տեղեկություններ փոխանակել «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով: «Մենք օպերացիայի սկզբից ներկայացրել ենք բոլոր փաստերը: Ժամանակն է, որ, այսպես կոչված, «կոալիցիան» բացի բոլոր խաղաքարտերը»,-նշել է Կոնաշենկովը:

Ավելի վաղ նա հայտնել է, որ միայն վերջին օրերի ընթացքում ռուս օդաչուները 82 ռազմական թռիչք են կատարել և ռմբակոծել իսլամիստների ավելի քան 200 օբյեկտներ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս