ՀԱԿ-ն այսօր իրականացրեց մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթ, որին մասնակցեցին նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները: Ցուցարարները շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք, որին դեռ չհասած ոստիկաններն արդեն փակել էին ճանապարհը:
Սակայն ոստիկանների հետ բանակցություններից հետո ակցիայի մասնակիցներին թույլ տվեցին մի փոքր առաջանալ: