Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. գյուղացիները սպառնում են ինքնահրկիզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս պահին արտակարգ և լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: 
Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թվով 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել են բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ, ճանապարհի լայնքով դրվել են ջրի հսկայական խողովակներ, որպեսզի երթևեկությունը տվյալ հատվածում տեղի չունենա: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների համբերության բաժակը լցվել է, քանի որ ըստ գյուղացիների, ինչ-որ պարսիկ Արագածոտնի մարզում սարքել է ջրի գեսեր, ինչն էլ արդեն տևական ժամանակ է զրկում է գյուղացիներին խմելու և ոռոգման ջրից։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ եթե այս հարցն օրերի ընթացքում չլուծվի, ապա գալու են Երևան՝ Կառավարության շենքի դիմաց, և ի նշան բողոքի ընդհուպ ինքնահրկիզվելու են: 
Նշված վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, մարզի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանի, Աշտարակի ոստիկանապետ Արիստակեսյանի գլխավորությամբ: 
Ֆոտոլրագրողը քիչ առաջ հայտնեց, որ ոստիկանները գյուղացիների հետ բանակցությունների արդյունքում կարողացան ճանապարհը բացել: 




Լրահոս