Թուրքիայում ահաբեկչություններ են նախապատրաստում ռուսների դեմ. ԿՀՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանությունները նախազգուշացում են ստացել ամերիկյան հետախուզության կողմից այն մասին, որ այդ երկրում ռուս զբոսաշրջիկները կարող են բռնության զոհ դառնալ:

Ինչպես նշում են ԿՀՎ-ում, իրենից վտանգ 1 ներկայացնում 3 պաղեստինցի:

Թուրքիայի ՆԳՆ-ն արդեն համապատասխան նախազգուշացում է հղել ոստիկանության բոլոր ստարաբաժանումներին երկրի 81 մարզերում. փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով HaberTurk պարբերականին:

ԿՀՎ տվյալների համաձայն՝ այդ պաղեստինցիները, ինչպես նաև` «Իսլամական պետության» մահապարտը, ներգրավված են Սինայում ռուսական A321-ի կործանմանը:

Նշվում է, որ մի քանի օր առաջ «Ռոստուրիզմ»-ում հայտնել են, որ Թուրքիայում հանգստացող բոլոր ռուսները վերադարձել են հայրենիք:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս