Ապրիլի 29-ին, ժամը 08:09-ին դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակիչ, 25-ամյա Անդրանիկ Դ.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: