Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկացել է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:
Sport.es-ը հայտնում է, նույնիսկ հանդիպել է ֆուտբոլիստի եւ նրա գործակալի հետ, սակայն Ռոյսը հրաժարվել է տեղափոխվել Կատալոնիա։
Ըստ տեղեկությունների` նրա դիրքորոշումը պայմանավորված էր նրանով, որ Ռոյսն իրեն չէր համարում բավականաչափ ուժեղ ֆուտբոլիստ` կատալոնական ակումբի կազմում հանդես գալու համար։ Բարտոմեուի համար նման պատճառը մեծ անակնկալ է եղել։