Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է եղել «Գարաթասարայ»-ը, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ. փոխանցում է fotospor-ը:
Աղբյուրի տվյալներով` «Սպարտակ»-ը համաձայնվել է գործարքն իրականացնել, սակայն անձամբ Մովսիսյանը հրաժարվել է` հաշվի առնելով Թուրքիայի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև` այն սպառնալիքները, որոնք նա կստանար հայ երկրպագուների կողմից:
Ընթացիկ առաջնությունում 28-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել` 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: