Բարեվ Երեվանը պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարև Երևան” կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին և 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով պահանջում է ընտրապայքարից հանել Հայաստանի Հանրապետական կուսակցության:
“Բարև Երևան” կուսակցությունների դաշինքի շտաբի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ դիմումները ԿԸՀ-ում կքննարկվեն այսօր ժամը 17:00-ին:
Նշվում է, որ խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաև “Բարգավաճ Հայաստան” և “Օրինաց երկիր” կուսակցությունների, Ոստիկանության, մարզպետարանների և այլ մարմինների կողմից կատարված խախտումներ:
“Հիմք ընդունելով այն, որ Հանրապետական կուսակցության խախտումների քանակն ու մասշտաբն այնպիսին է, որ դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան մայիսի 5-ի ընտրությունների վրա, “Բարև Երևան”-ի անդամը ԿԸՀ-ից պահանջում է Ընտրական օրենսգրքի սահմանված ընթացակարգով ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին”,- ասվում է հայտարարությունում:




Լրահոս