Ապրիլի 28-ին “Արամ Խաչաատրյան” համերգասրահում կայացավ Ազգային կինոյի “Հայակ” երկրորդ մրցանակաբաշխությունը: ՀՀ մշակույթի նախարարության սահմանած հատուկ մրցանակին արժանացավ Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» հոգեբանական դրաման: Հայաստանի ազգային կինոակադեմիայի սահմանած հատուկ մրցանակի արժանացան ռեժիսորներ Պիետրո Մարչելլոյի՝ “Փելեշյանի լռությունը” եւ Արման Երիցյանի՝ “Donkeymentary” վավերագրական ֆիլմերը:
Հայաստանի ազգային կինոյի զարգացման հիմնադրամը “Հայկական կինոյում ներդրած վաստակի համար” հատուկ մրցանակներ շնորհեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին եւ ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանին: “Հայակ” մրցանակները շնորհվեցին հետեւյալ անվանակարգերում.
Լավագույն խաղարկային ֆիլմ՝ “Այդ ես չեմ”, ռեժիսոր՝ Մարիա Սահակյան,
Լավագույն ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան՝ “Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ”,
Լավագույն օպերատոր՝ Մկրտիչ Մալխասյան՝ “Այդ ես չեմ”,
Լավագույն սցենարի հեղինակ՝ Թերեզա Վարժապետյան, Միքայել Պողոսյան՝ “Եթե բոլորը”,
Լավագույն նկարիչ՝ Արմեն Ղազարյան՝ “Թափառում”,
Լավագույն կոմպոզիտոր՝ Վահագն Հայրապետյան՝ “Եթե բոլորը”,
Լավագույն դերասանուհի՝ Մարիամ Դավթյան՝ “Ձայն լռության”,
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Ժենյա Մկրտումյան` «Եթե բոլորը»,
Լավագույն դերասան՝ Շանթ Հովհաննիսյան՝ “Գարեգին Նժդեհ”,
Երկրորդ պլանի լավագույն դերասան` Խորեն Լեւոնյան՝ “Գարեգին Նժդեհ”,
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ “Փետրվարի 19″՝ Թամարա Ստեփանյան,
Լավագույն վավերագրական ֆիլմ՝ “Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ”՝
Հարություն Խաչատրյան,
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Նաիրա Մուրադյան՝ “Բալետ”,
Լավագույն դեբյուտ՝ “Փասիանի որսորդը”` Մարինե Զաքարյան,
Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ “Սպիտակ վագր”` ռեժիսոր Կարեն Շահնազարով: