Քիչ առաջ ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը Գյումրիից հայտնեց, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության քրեական վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի, ինչպես նաև՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի և Գյումրիի քննչական բաժանմունքի աշխատակիցների հետ Գյումրիում հնչաց աղմկահարույց կրակոցներից հետո հայտնաբերել և առգրավել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում Макаров և ТТ տեսակի ատրճանակներ, АКС և АКМ տեսակի ինքնաձիգեր, որսոդական հրացաններ, մեծ քանակությամբ փամփուշտներ, նռնակներ և պայթուցիկներ, ռեվալվեր տեսակի ատրճանակներ և այլն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զենք ու զինամթերքները հիմնականում հայտնաբերվել է Վարդանիկ Ղուկասյանի և Մարտունիկ Գրիգորյանի հարազատների և մերձավորների մոտից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված զենք-զինամթերքով կարեի էր զինել մի ամբողջ վաշտ:
Այս պահին օպերատիվ խորհրդակցությունը ավարտվել է ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր գասպարյանի մասնակցությամբ: