Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտնենանտ Էնրիկո Ապրիամովի և ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:
Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի` վերջերս վերանորոգված բաժանմունքներում, որոնց պայմանները միանգամայն համապատասխանում են արդի չափանիշներին: Նախարարը դիտարկել է կատարված աշխատանքների որակը, բժշկական սարքավորումների հագեցածությունը, զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ նրանց մաղթելով շուտափույթ ապաքինում: