ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ապրիլի 30-ից մայիսի 5-ը Բելառուսում անցկացվում են հայկական մշակույթի օրեր, որին մասնակցում է 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:
 
Բելառուսում անցկացվող մշակույթի օրերին մասնակցում են Հայաստանի “Բարեկամություն” համույթը, նկարչուհի Արևիկ Պետրոսյանը, նախատեսվում են հայկական կինոյի օրեր: Մշակույթի օրերի շրջանակում “Բարեկամություն” անսամբլը համերգներով հանդես կգա Մինսկում և Մոգիլյովում:
Մշակույթի օրերի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 1-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլճում: Մայիսի 2-ին, կինոյի տանը տեղի կունենա Հայկական ֆիլմերի օրերի բացումը՝ “Եթե բոլորը” ֆիլմով: Այնուհետև, Հանրապետության պալատում կներկայացվի նկարչուհի-դիզայներ Արևիկ Պետրոսյանի աշխատանքները: Մայիսի 3-ին, “Բարեկամություն” համույթը ելույթ կունենա ԱՊՀ-2013 մշակութային մայրաքաղաք Մոգիլյովում:




Լրահոս