ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԳԱՀԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Ամստերդամում նախանշված է Նիդեռլանդների Բեատրիքս թագուհու գահից հրաժարվելու արարողությունը, որին հրավիրված է 18 թագավորական տուն, հայտնում է Лента-ն:
 
Գահակալության 33-րդ տարում Բեատրիքս թագուհին կստորագրի հրամանագիր, որով կհրաժարվի գահից  ի օգուտ որդու` թագաժառանգ արքայազն 46-ամյա Ուիլեմ Ալեքսանդրի: Այսպիսով, թագաժառանգը կդառնա վերջին 123 տարում Նիդեռլանդների առաջին տղամարդ-միապետը ու Եվրոպայի ամենաերիտասարդ թագավորը:
 
75-ամյա Բեատրիքսը ելույթ է ունեցել հպատակների առջև` շնորհակալություն հայտնելով նվիրվածության համար, և խնդրել աջակցել թագաժառանգ արքայազնին: Թագուհու խոսքով, Ուիլեմը լավ պատրաստված է միապետի տիտղոսը կրելու համար:
 




Լրահոս