Վերաքննիչ դատարանի` աշխատավարձի հաշվին չապրող դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր օրերում դժվար է գտնել մեկ դատավորի, որը իր աշխատավարձի հաշվին է ապրում: Մասնավորապես, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարվա վերջի դրությամբ իր դրամական միջոցները կազմել են 22 հազար դոլար եւ 10 մլն 100 հազար դրամ: Իսկ Արմեն Դանիելյանի ամսական աշխատավարձը ընդամենը 700 հազար դրամ է:

Դատավորի կինը՝ Մառա Մարգարյանը, հայտարարագրել է 33 հազար դոլար եւ 5.5 մլն դրամ, իսկ նրա ամսական աշխատավարձը 300 հազար դրամ է: Ի դեպ, Արմեն Դանիելյանն իր ներկա պաշտոնում աշխատում է 2003 թվականից: Բնականաբար միամտություն կլինի կարծել, որ ամսական մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանալով՝ հնարավոր է տասնյակ հազարավոր դոլարներ «խնայել»:

Մյուս կողմից էլ դատավորները սովորաբար նախընտրում են իրենց իրական ունեցվածքը չհայտարարագրել:




Լրահոս