![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/morata-600x337.jpg)
Թուրինի «Յուվենտուս»-ը երկարաձգել է պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատայի հետ մինչև 2020 թվականը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա ֆուտբոլիստը 2014թ. ամռանն է Մադրիդի «Ռեալից» 20 միլիոն եվրոյով տեղափոխվել իտալական ակումբ: Արքայական ակումբն ունի Մորատայի տրանսֆերը ձեռք բերելու առաջնահերթային իրավունք: