
Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը հերթական ոչ ոքին գրանցեց: Այս անգամ հայ գրոսմայստերը միավոր կիսեց Ֆրեսինեի հետ: Ոչ ոքի է ավարտվել նաև Անանդ-Սվիդլեր պարտիան: Մյուս հանդիպումները դեռ չեն ավարտվել: 8-րդ տուրից հետո Արոնյանն ունի 4.5 միավոր, նույնքան միավոր ունի նաև Անանդը: