«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը։ Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ։
«Հայտնի է, որ Ռուսաստանի Համաշխարհային աոևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե՛ ներքին շուկայում, թե՛ ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ։ Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի գինը կձգտի գազի եվրոպական գներին»,– արձանագրված է ռազմավարական այս ծրագրում։
Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ։ Ներկայումս 1000 խմ ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի։ Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակաոաոման գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հենց 2018 թվականին, և չափազանց մեծ է հավանականությունը, որ կիրականա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։