Ֆիննական սահմանային ծառայությունում հայտնել են, որ անհայտ ուղղաթիռը Ռուսաստանի կողմից խախտել է երկրի օդային տարածքը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ֆիննական Yle հեռուստաընկերությանը:
Սահմանապահների տվյալների համաձայն՝ ուղղաթիռը մոտ 9 կիլոմետրի վրա ներխուժել է Ֆինլանդիայի տարածք: Ֆիննական ռազմաօդային ուժերը մի քանի անգամ նախազգուշացում են արել անձնակազմին, որ նրանք խախտում են երկրի օդային տարածքը, որից հետո ուղղաթիռը վերադարձել է Ռուսաստանի տարածք:
Ինչպես նշում է տեղական հեռուստաընկերությունը, ռուսական ուղղաթիռը գտնվել է Ֆինլանդիայի տարածքում 6 րոպե:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան