Հայտնաբերվել է լուսարձակող 4 հրթիռ` 5 պայթուցիչներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից  ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել “Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն” ՓԲԸ աշխատակիցներից մեկը և հայտնել, որ աշխատանքներ կատարելիս Արթիկ-Գուսանագյուղ ճանապարհի 13-րդ կմ-ին` ճանապարհից 6 մետր դեպի ձախ անմշակ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ՝ պայթուցիկ նյութով:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է լուսարձակող 4 հրթիռ` 5 պայթուցիչներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս