Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Իրանից Հայաստանին գազի մատակարարման հարցը ոչ շահավետ և անընդունելի է Վրաստանի համար:
Մեկնաբանելով «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումը՝ Կալաձեն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ Միլլերն ակնարկել է այդ հարցի մասին:
«Նրանք ակնարկել են Իրանից Հայաստանին գազի մատակարարման հարցի մասին: Ավելորդ է նշել, որ սա մեր համար անընդունելի կլինի: Սակայն նման հնարավորություն կա: Իրանը բավականին հետաքրքիր շուկա է: Սա երկիր է մեծ ռեսուրսներով, մենք սկսել ենք աշխատանքներն այդ ուղղությամբ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերին Իրանի նկատմամբ պետական պատժամիջոցներն ամբողջովին հանվեցին: Մենք մոտ ժամանակներս պլանավորում ենք այցելել Իրան, և, անկասկած, կդիտարկենք ապագայում համագործակցության հարցերը»,-Կալաձեի խոսքն է մեջբերում «Գրուզիա օնլայն»-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան