Այսօր լրագրողների հատ հանդիպման ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց մի շարք ուշագրավ փաստեր հանրաքվեի կեղծիքների հետ կապված: Նրա խոսքով` մաթեմատիկական վերլուծությունների շնորհիվ` պարզ է դարձել, որ դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեն անցել է ընտրախախտումներով:
«Կարող եմ ասել, որ մաթեմատիկական վերլուծությունների հիման վրա ընտրությունների իրական պատկերը երևում է»,-ասաց նա:
Զուրաբյանը, դիմելով ՀՀԿ-ականներին, առաջարկեց. «Եթե նրանք ստախոս չեն, առաջարկում եմ պատահական ընտրանքով բացել ընտրատեղամաս, որտեղ որ հաղթել է այո-ն և վերլուծել ցուցակները: Վերլուծությունից հետո պարզ կդառնա իրական պատկերը:
ՀՀԿ-ական ընտրակեղծարարները պահում են այդ ցուցակները որպես ամենամեծ գաղտնիքը, որովհետև պարզ է, որ կեղծվել են ցուցակները»,–հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Տեսանյութը` փոքր-ինչ ուշ: