Դենիս Չերիշևը տեղեկացված չի եղել իր որակազրման մասին. «Ռեալ»-ը կդիմի մարզական արբիտրաժային դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝  անդրադառնալով Իսպանիայի գավաթի խաղարկությունից հեռացվելու վերաբերյալ որոշմանը:

«Ռեալ»-ը ստացել և ուսումնասիրել է բողոքարկման կոմիտեի որոշումը: Այն հաստատել է, որ ֆուտբոլիստ Դենիս Չերիշևը տեղեկացված չի եղել իր որակազրման մասին, իսկ միայն այդ դեպքում որակազրկումը կարող էր ուժի մեջ մտնել: Այդ կապակցությամբ «արքայական ակումբ»-ը դիմել է մարզական արբիտրաժային դատարան»,- հայտնում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:




Լրահոս