ՍՅՈՒՆԻՔԻ ՀՈՂԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԻՐԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ հանրային խորհրդի նիստում քննարկվել է Սյունիքի մարզի արոտավայրերի օգտագործման հարցը: ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն անդրադարձել է Սյունիքի մարզի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ կնքված համաձայնագրին` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու վերաբերյալ: Թեեւ նա ասել է, որ համաձայնագիրը չունի որեւէ իրավական ուժ, քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել եւ գրանցում չեն ստացել, այնուամենայնիվ, անթույլատրելի է համարել նման ծրագրերի իրականացումը՝ անկախ դրանց իրավական ձեւակերպումներից: Ի դեպ, ժամանակին, երբ «Ժողովուրդ»-ը բարձրացրել էր այս հարցը, իշխանությունները` ե՛ւ Սյունիքի մարզպետը, ե՛ւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, միաբերան հերքել էին արոտավայրերը իրանցիներին հանձնելու իրենց մտադրության մասին լուրերը: Բայց արի՛ ու տես, որ հիմա խոստովանում են, միայն թե գործարքը չեն հասցրել տրամաբանական ավարտին: Ու այսքան աղմուկից հետո, հուսանք, չի ապահովվի իրանաբնակ ադրբեջանցիների մուտքը Լեռնահայաստան:




Լրահոս