ՕԵԿ-ը պատրաստ է պայքարել ընտրությունների կեղծումների դեմ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Որպես իր խոսքի ապացույց` Շահգելդյանը բերեց այն փաստը, որ դեռևս 6 ամիս առաջ խոսել էին ID քարտերով քվեարկության ժամանակ հնարավոր խախտումների մասին:
«Մենք դեռ 6 ամիս առաջ խոսում էինք, որ դա կարող է լինել կրկնաընտրության հիմք, և փորձը ցույց տվեց, որ ID քարտերն իսկապես կիրառվեցին հանրաքվեի ընթացքում: Մենք դեմ չենք, որ քվեարկեն, բայց վերահսկող ոչ մի մեխանիզմ չընդունվեց», – հավելեց նա:
Դիտարկմանը, որ հանրաքվեի ժամանակ ՕԵԿ վստահված անձինք շատ պասիվ էին և հասարակությունը դիտարկում է նրանց ծախված լինելու մասին լուրը, պատգամավորը հավելեց. «Մենք մեր տեղերը չենք ծախել, դա մեզ համար անընդունելի է: Իսկ եթե Դուք անձամբ տեղեկություններ ունեք, մենք պատրաստ ենք կիրառել միջոցներ, սակայն մեր մոտեցումն այն է, որ մեր վստահված անձինք կատարել են իրենց աշխատանքը»: