ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումը, որտեղ հիմա ընթանում են շինաշխատանքներ, գնել է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, ղարաբաղցի Կարեն Բաղդասարովը: Նա ցորենի ներկրմամբ զբաղվող եւ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիկտորիա թրեյդ» ՍՊԸ-ի սեփականատերն է: Բաղդասարովն Արցախում հացի գործարան ունի, իսկ այստեղ` ալրաղաց եւ ՌԴ-ում լուրջ բիզնեսներ: Նշենք նաեւ, որ Բաղդասարովը համարվում է ղարաբաղյան կլանի ամենավստահելի գործարարը եւ հայաստանյան շատ բիզնեսներում արդեն «արմատներ է ձգել»: Եվ որպեսզի շատ բացասական կարծիք չձեւավորի իր շուրջ, երբեմն բարեգործություններ է անում: Օրինակ՝ 2008-ի ապրիլի 21-ին 50 հազար ԱՄՆ դոլար  եւ 15.5 միլիոն դրամ է փոխանցել Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածամայր Հովանու եկեղեցու կառուցման համար: Մինչդեռ նրա կողմից գնված գետնանցումի փակվելուց հետո ավելի քան 300 ընտանիք գործազուրկ է դարձել: Գրավաճառների մի մասն էլ մտածում է երկրից հեռանալու մասին:




Լրահոս