«Իսլամական պետության» 28-ամյա դահիճ, Նոյաբրսկում ծնված Անատոլի Զեմլյանկան, ով մեղադրվում է ՌԴ քաղաքացու մահապատժի մեջ, հեռակա կարգով ձերբակալվել է. փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով դեպքին իրազեկ աղբյուրին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Զեմլյանկայի հանդեպ հեռակա մեղադրանք է առաջադրվել, դատարանը որոշում է կայացրել նրան հեռակա կարգով ձերբակալելու և բերման ենթարկելու պահից սկսած 2 ամիս կալանքի տակ պահելու մասին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Իտերպոլը ռուս դահիճի նկատմամբ հետախուզում է հայտարարել:
Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ռուս գերին մահապատժից առաջ խոստովանել է, որ Մոսկվային է հանձնել տեղեկություններ Սիրիայից և Իրաքից ռուս քաղաքացիների մասին, ովքեր համալրել են «Իսլամական պետության» շարքերը: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այս լուրը հաստատել էր:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան