Գումար յուրացնողի ինքնությունը պարզվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Խաչիկի կողմից 1971 թ. ծնված Անահիտ Փ.-ի՝ վերանորոգման համար վճարած 22.000 դրամը և 110 ԱՄՆ դոլարը յուրացնելու մասին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խաչիկը 1992 թ. ծնված Խաչիկ Գ.-ն, ով անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 11-ին, ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն:




Լրահոս