Երեկ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Ներքին Չարբախում քարոզարշավի ժամանակ կրկին աչքի է ընկել իր «բարեկրթությամբ»: Նա լրագրողների հարցերին պատասխանել է քայլելով, «շտապելով» ու արհամարհական տոնով:
Երեկ, երբ «Երկիր»-ի ու «Հայկական ժամանակ»-ի թղթակիցները Տ. Մարգարյանին խնդրել են անդրադառնալ ապրիլի 23-ին իր քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն ծեծել է իր աշխատանքը կատարող լրագրողին, վերջինս ասել է, թե դրա մասին տեղեկացել է մամուլից:
-Եթե նման դեպք եղել է, միանշանակ դատապարտում եմ, եւ մեր կենտրոնական շտաբը հայտարարությամբ հանդես եկավ: Իրավապահները թող զբաղվեն էդ հարցով:
-Դուք ուրիշ ինֆորմացիա չունե՞ք՝ այդ միջադեպի հետ կապված, այդ մարդու հետ չե՞ք զրուցել, ինչո՞ւ է բորբոքվել, ինչո՞ւ է ագրեսիվացել:
-Ես մամուլից եմ տեղեկացել, ու եթե նման դեպք եղել է, դատապարտում եմ նման դեպքերը:
-Իսկ քայլեր ձեռնարկե՞լ եք:
-Ինձ թվում է՝ քայլեր ձեռնարկողն իրավապահները կլինեն, եւ վստահ եմ, եթե նման դեպք կա, իրավապահները քայլեր կձեռնարկեն:
-Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Ձեր քարոզարշավի ժամանակ գրեթե բոլոր վարչական շրջաններում անչափահաս երեխաներին են տալիս քարոզչության նյութեր, որն օրենքի կոպիտ խախտում է: Ո՞ւմ եք վստահել կազմակերպչական աշխատանքները:
-Ուրեմն, եթե նկատել եք, մենք բնակիչների հետ ենք շփվում, մեր երեխաներն էլ են բնակիչներ, եւ իրենց բակերում ենք շփվում: Ծնողներն իրենք իրենց երեխաների հետ են գալիս քարոզարշավին, ու մենք չենք կարող արգելել, որ ծնողն իր երեխայի հետ չգա քարոզարշավի:
-Ինչո՞ւ կրծքանշան չեք կրում, պարո՛ն Մարգարյան:
-Հա՛մ կրում եմ, հա՛մ չեմ կրում
-Վերջին հարցս, հանրությանը հանգիստ չի տալիս…
-Ցտեսություն ձեզ (բնակիչներին), ցտեսություն, էրեխե՛ք ջան: (Տ Մարգարյանը արհամարհում է լրագրողին ու շուռ գալիս բնակիչների կողմը իբրեւ թե հրաժեշտ տալու: Իսկ լրագրողը փորձում է վերջին հարցի պատասխանը լսել: Մարգարյանն էլ, արհամարհելով լրագրողի հարցը, նստում է մեքենան):
-Բոլորին հուզում է Ձեր հայտարարագիրը, թե Ձեզ որտեղից այդքան ունեցվածք (մեքենային մոտենալով՝ հարցնում է լրագրողը)…
Սակայն Մարգարյանը կրկին չլսելու է տալիս ու նստած մոտ 100 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ S դասի շքեղ «Մերսեդես»-ի մեջ՝ 77 SP 777 համարանիշերով, վարորդին ձեռքով է անում, թե շարժվի՛ր: Նույնիսկ դուռը բաց մեքենան սլանում է:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆԿԻՐԹ ՊԱՀՎԱԾՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. Գ.