Ո՞Վ Է ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ այցելել էր Գյումրի, որտեղ տեղի ունեցած կրակոցներից հետո խորհրդակցություն է անցկացրել: Այնուհետեւ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով. «Զանգում են իմ առաջին տեղակալին պատգամավորներ, պաշտոնատար անձինք, թե էդ տղերքին մի՛ տարեք-բերեք, իրենք լավ տղերք են: Իրենք բանավոր կասեն, բայց թող չգրեն, էլի՛: Իմ պատասխանը եղել է՝ հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»:
Թե ով է զանգահարել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին, Վլադիմիր Գասպարյանը չի մանրամասնել: Թեեւ դժվար չէ կռահել, որ ե՛ւ ԲՀԿ-ական, ե՛ւ ՀՀԿ-ական պատգամավորներից հեռու չէ նման խոսակցություն ծավալելը: Իսկ չինովնիկների մասով, թերեւս, իրավիճակն ավելի լուրջ է. ո՞վ է հանդգնել «գողականի շապիկ» հագնել:




Լրահոս