Չինաստանի Նանկայի համալսարանի գիտնականները, Great Wall ընկերության հետ համատեղ, ստեղծել են առաջին ավտոմեքենան, որը ղեկավարվում է մտքի ուժով:
Այդ մեքենան վարելու համար վարորդն իր գլխին պետք է կրի հատուկ հարմարանք, որը արձագանքում է վերջինիս գլխից եկող ազդակներին: Այդ ազդակներն անլար կապով փոխանցվում են համապատասխան ծրագրին, և տեղի է ունենում ավտոմեքենային հրահանգներ ուղարկելու գործընթաց:
Հայտնվում է, որ այս սարքավորման ֆունկցիաները դեռ այնքան էլ շատ չեն. դրա շնորհիվ դեռևս միայն հնարավոր է ավտոմեքենան առաջ կամ հետ տանել, բացել ու փակել դրա դռները և արգելակել:
Ավտոմեքենայի այս յուրօրինակ համակարգի մշակողները նշում են, որ դրա նպատակը եղել է սահմանափակ կարողությունների տեր մարդկանց օժանդակելը:
Համակարգը դեռ պատրաստ չէ մասսայական օգտագործման համար, սակայն դրա վերջնական մշակումից հետո դրանից կկարողանան օգտվել բոլորը: