Խոշոր հակաահաբեկչական գործողություն` Ստամբուլում. կան բերման ենթարկվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ոստիկանությունը մասշտաբային հակաահաբեկչական օպերացիա է անցկացնում Ստամբուլի 17 շրջաններում. գրում է թուրքական Milliyet պարբերականը:

Օպերացիայի ընթացքում կան բերման ենթարկվածներ, որոնց թվի և քաղաքացիության մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնել էին այն մասին, որ քաղաքի տարբեր շրջաններում կարող են ահաբեկչություններ իրականացվել:

Ստամբուլում վերջին խոշոր հակաահաբեկչական օպերացիան իրականացվել է  նոյեմբերի 12-ին, որի արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 192 մարդու:

Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը Թուրքիային նախազգուշացրել է երկրում ռուսների դեմ նախապատրաստվող ահաբեկչությունների մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս