![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/c2be5dbf-c982-420b-9a77-feb376bb811d.jpg)
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում ներկայացվեց ՀՀ ԱՆ ենթակայության երեք բժշկական կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը:
Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնների տնօրենների հետ քննարկվեց ավարտվող տարվա ընթացքում կատարված աշխատանքը:
Հանգամանալից անդրադարձ եղավ կառուցվածքային փոփոխություններին, հաստիքացուցակին, մատուցվող բժշկական ծառայությունների ծավալներին:
Մեծապես կարևորվեց առկա ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև զարգացման ծրագրեր ունենալու և դրանցով առաջնորդվելու հանգամանքը: