ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մեկ շաբաթ առաջ վերջնական դատական ակտով հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ, որով «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ն պարտավորվում է ՀՀ պետբյուջե վճարել 100 միլիոն դրամի տուգանք: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ՝ Ամանորի նախաշեմին, հավկիթի դեֆիցիտ էր գրանցվել խանութներում, եւ ՏՄՊՊՀ-ն վարույթ էր հարուցել: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել էր, որ «Լուսակերտ»-ը չարաշահում է թույլ տվել, ինչի արդյունքում հանձնաժողովն ընկերությանը տուգանել էր 100 միլիոն դրամով: Ընկերությունն էլ, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել էր դատարան: Վճարելո՞ւ է թռչնաբուծական ֆաբրիկան 100 միլիոն դրամ տուգանքը, թե՞ ոչ: «Ես ինֆորմացված չեմ, որովհետեւ ինքս դատական հայցերով չեմ զբաղվում: Ես նույնիսկ ՏՄՊՊՀ-ի որոշման մասին տեղեկություն չունեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց թռչնաֆաբրիկայի կոմերցիոն բաժնի պետ Անդրե Կիրակոսյանը:
ՎՃԱՐԵԼՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ