«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինությունն իր ուղևորներին առաջարկում է Նոր Տարին և Սուրբ Ծնունդը դիմավորել Վրաստանում: Ընկերությունը 15 հոգանոց խմբերի համար կազմակերպում է եռօրյա և հնգօրյա ուղևորություններ Թբիլիսի, Բաքուրիանի և Բաթումի:
Զբոսաշրջիկները կարող են հարմարավետ վագոններով ուղևորվել Վրաստան, որտեղ նրանց սպասում են 3 աստղանի հյուրանոցային համարներ, ամանորյա շոու-ծրագիր, ինչպես նաև` լրացուցիչ էքսկուրսիաներ Թբիլիսիում, Մցխեթայում, Բորժոմում, Բաթումում և Քութաիսում:
Լրացուցիչ տեղեկություններին և տուրերի ծրագրերին կարող եք ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական էջի՝ www.ukzhd.am , «Ուղևորափոխադրումներ» բաժնում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: