Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքից թուրքական զորքերի դուրսբերման մասին խոսք գնալ չի կարող՝ չնայած Բաղդադի իշխանությունների պահանջին. փոխանցում է Minval.az-ը:
Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերը գտնվում են Իրաքում ոչ թե ռազմական գործողություններին մասնակցելու, այլ` ինքնավար իրաքյան քրդերի զինծառայողներին վերապատրաստելու համար: Թուրքիայի առաջնորդը նշել է, որ իր երկրի ներկայացուցիչները, ԱՄՆ-ն և Իրաքը դեկտեմբերի 21-ին բանակցություններ կվարեն Իրաքում թուրքական զորքերի ներկայության խնդրի շուրջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան առանց թույլտվության զորքեր էր ուղարկել Իրաքի տարածք: Իրաքը մեղադրել էր Թուրքիային երկրի սուվերենությունը խախտելու մեջ: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Թուրքիան հրաժարվում է դուրս բերել իր զորքերն Իրաքի տարածքից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան